Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Աշոտյանը զբաղվելու է կուսակցական գործունեությամբ

Աշոտյանը զբաղվելու է կուսակցական գործունեությամբ
25.02.2016 | 17:31

Արմեն Աշոտյանը մինչև խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ՝ փետրվարի 25-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացնելու ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է ՀՅԴ-ին, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ: Նա շնորհավորել է Լևոն Մկրտչյանին ԿԳ նախարար նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ